ԱՄՆ ներկայացուցիչները Կիևում ԵՄ երկրների պաշտոնյաների և դեսպանների հետ հանդիպումից հետո հայտարարել են, որ լավատեսորեն են տրամադրված Մոսկվայի հետ գործարքի հարցում, իսկ ՈՒկրաինան «շատ վատ վիճակում է»։ ՈՒկրաինայում ԱՄՆ գործերի հավատարմատար Ջուլի Դևիսը կրկնել է Թրամփի խոսքերն այն մասին, որ Կիևը պետք է գործարքն ընդունի մինչև նոյեմբերի 27-ը, և որ «Թրամփի ծրագրում» առաջարկված պայմանները լավագույնն են, ինչին ՈՒկրաինան կարող է հույս ունենալ։               
 

Մեր անշեղ նպատակն է՝ վաղ թե ուշ կառուցել հայկականացված բանակ և ազգային պետություն

Մեր անշեղ նպատակն է՝ վաղ թե ուշ կառուցել հայկականացված բանակ և ազգային պետություն
30.09.2025 | 12:06

Ահա թե ինչպիսին է եղել Հայկական բանակը 4-րդ դարում՝ ըստ Փավստոս Բուզանդի.

«Եվ այդ ժամանակ Վասակ զորավարի ձեռքի տակ գտնվեց գործի պատրաստ վաթսուն հազար ընտիր և կռվաշունչ ռազմիկ, որոնք միակարծիք, միասիրտ ու միաբան էին պատերազմական գործում՝

տենչում էին մարտնչել իրենց որդիների և կանանց համար, նաև կյանքը զոհել հանուն իրենց հայրենիքի ու նրա բնակեցված գավառների,

տենչում էին մարտնչել հանուն իրենց եկեղեցիների, հանուն իրենց սուրբ եկեղեցիների պաշտոնյա դասի, հանուն իրենց հավատի և Աստծու, հանուն իրենց բնիկ Արշակունի տերերի (այսինքն՝ թագավորների- Ա. Ա.)»։

Եթե նորանկախ Հայաստանի Հանրապետության բանակը կանգնեցվեր նմանատիպ ամուր գաղափարական հիմքերի վրա, այսօր Արցախը մերը կլիներ, դպրոցներն ու դասագրքերն՝ ազգային, Հայոց եկեղեցին ու հոգևորականները՝ պաշտպանված, անվտանգության համակարգն ու ԱԱԾ-ն՝ հայկական շահի պահապան։ Իսկ դա կնշանակեր մեկ բան․ Հայաստանը մերը կլիներ՝ ՀԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆ, այլ ոչ թե օտարների ու նրանց մանկլավիկների խաղալիքը, ինչպես այժմ է։

Ամեն դեպքում, մեր անշեղ նպատակն է՝ վաղ թե ուշ կառուցել հայկականացված բանակ և ազգային պետություն։

Հ.Գ. Փավստոս Բուզանդի «Հայոց պատմություն»-ում, ինչպես նաև մեր ոսկեդարի ու հետագա պատմիչների երկերում կան հայկական բանակի և զինվորականության բարոյագաղափարական արժեքները բացահայտող բազմաթիվ այլ դրվագներ ևս, որոնց կարող եք ծանոթանալ՝ ընթերցելով իմ «Հայ զինվորականության պատվո վարքականոնը (4-5-րդ դարեր)» ուսումնասիրությունը։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 2922

Մեկնաբանություններ